Թրամփին մեղադրել են Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքները տապալելու փորձի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

թրամփ

ԱՄՆ Ջորջիա նահանգում երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են 2020 թ.-ի ընտրությունների արդյունքները տապալելու փորձերի մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը:

Թրամփի հետ միասին մեղադրանք է առաջադրվել ևս 18 հոգու, այդ թվում՝ նրա փաստաբաններին, ինչպես նաև Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավարին: Մեղադրական փաստաթուղթը բաղկացած է 41 կետից, որոնք ներառում են կեղծ հայտարարություններ և գրություններ, կեղծիք, կեղծ փաստաթղթերի ներկայացում, վկաների վրա ներգործություն, դավադրություն պետությանը խաբելու նպատակով, գողություն և սուտ վկայություն և այլն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ