Նյու Յորքում սկսվել է Թրամփի դեմ քրեական գործով դատավարությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

թ.

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ սկսվում է իր սիրուհիներին լռեցնելու նպատակով նրանց վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու գործով քրեական դատավարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Թրամփի ենթադրյալ սիրուհիներն են նախկին մի պոռնոաստղ և Playboy-ի մի մոդել։

Սա պատմական իրադարձություն է, քանի որ ԱՄՆ որևէ նախկին նախագահ երբևէ քրեական հետապնդման չի ենթարկվել։

Թրամփի հանդեպ մեղադրանքը ներառում է 34 կետ՝ կապված գործարար հաշվետվությունները կեղծելու հետ, որի նպատակն է եղել, ենթադրաբար, 2016 թ․ ընտրություններից առաջ «վնասարար տեղեկությունները և անօրինական գործողությունները ամերիկացի ընտրողներից թաքցնելը»։

--00—ԼՀ