ՌԴ նախագահի նստավայրում սկսվել են Պուտինի ու Լուկաշենկոյի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

19414238_0_56_1601_956_1920x0_80_0_0_4b1f3187e3a74a2f776308793f7fb602

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են սկսել Ռուսաստանի ղեկավարի մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում գտնվող նստավայրում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Ինչպես նախօրեին հայտարարել էր Լուկաշենկոն, հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել պաշտպանության, անվտանգության, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում ինտեգրման զարգացման հարցերը։ Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ զրույցը, ինչպես սպասվում Է, լինելու Է հանգամանալից:

--00—ՅՄ