Երևանում պուրակ կանվանակոչվի՝ ի պատիվ ԼԵոնիդ Ենգիբարյանի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

․

Երևանի ավագանին ապրիլի 28-ին հերթական նիստը կանցկացնի: Օրակարգային հարցերի թվում է նաև Երևան քաղաքում ի պատիվ ԼԵոնիդ Ենգիբարյանի՝ պուրակ անվանակոչելու հարցը:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»,- ասված է որոշման նախագծում: