Ոստիկանության ծառայողները մարտ ամսվա պարգևավճարները կստանան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

ոստիկանություն

Մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին,թե ոստիկանության ծառայողները զրկվել են մարտ ամսվա պարգևավճարներից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում հայտնել է  ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ոստիկանության ծառայողները կստանան մարտ ամսվա պարգևավճարները սահմանված կարգով»,- հավելել է նա: