Թաղման ստեր հորինել պետք չէ, իրավիճակին լուրջ վերաբերվե՛ք․ Գեղարքունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

Պանդեմիայից ամենալուրջ տնտեսական հարված ստացողը կլինի Գեղարքունիքի մարզը, որովհետև բավականին մեծ թվով արտագնա աշխատողներ հիմա մարզում են, և ֆինանսական խնդիրներ են ծագելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ 

Մարզպետի խոսքով՝ իրենց հաջողվել է շրջանցել համավարակը, բայց դա երաշխիք չէ, որ մարդիկ անհոգություն ցուցաբերեն՝ անլուրջ մոտենալով խնդրին։
Սանոսյանի տեղեկացմամբ՝ շատ են գրանցվել դեպքեր, երբ բնակիչները տարբեր կեղծ պատճառներով փորձել եմ ազատ տեղաշարժվել։ 
Մարզպետը հորդորում է զերծ մնալ նման քայլերից։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։