Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից վերադառնալիս ինքնաթիռից ուղիղ եթեր է մտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

nikol1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցն ավարտվել է։ Գիշերը կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ 

«Վայրէջք Երևանում»,-տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ինքնաթիռից ուղիղ տեսակապով վարչապետը հայտնել է մարտի 10-ի պլանների մասին։ Հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ժամը 11-ին Նիկոլ Փաշինյանը կշրջի Ագարակում, բուկլետ կբաժանի, այնուհետև քարոզարշավը կշարունակի Մեղրիի համայնքապետարանի մոտակա տարածքում, Քաջարանի շատրվանների հրապարակում, որից հետո կլինի Կապանի մարզպետարանի դիմաց, իսկ օրվա վերջին հանդիպումը նախատեսված է 18-ին Տեղ գյուղում ՝գյուղապետարանի հարակից տարածքում։