«Բորուսիան» կորոնավիրուսի հետևանքով հրաժարվել է Ասիայում մարզումներից

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Բորուսիա

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել ասիական հովանավորների հետ, սակայն կորոնավիրուսի պատճառով չեղյալ է համարել բոլոր պայմանավորվածությունները և հրաժարվել մարզական հավաքներն Ասիայում անցկացնելուց։

Եվրոպական մի քանի երկրում կորոնավիրուսի հետևանքով չեղարկվել կամ հետաձգվել են։  Իտալիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնություններն ու Չեմպիոնների լիգան  կարող են առանց հանդիսականի անցկացվել:

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Բորուսիան» այժմ 48 միավորով երրորդ տեղում է: Դորտմունդյան ակումբը 4 միավորով հետ է առաջատար «Բավարիայից» և 1 միավորով՝ «Լայպցիգից»: