ՌԴ Գլխավոր դատախազությունը Խաչատրյան քույրերի արարքը որակել Է անհրաժեշտ պաշտպանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

քույրեր

«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ ՌԴ գլխավոր դատախազությունը հրաժարվել Է հոր սպանության համար մեղադրվող Խաչատրյան քույրերի գործը հանձնել դատարան․ պաշտպան Ալեքսեյ Լիպցերը պահանջում էր քույրերի գործողությունները որակել որպես անհրաժեշտ պաշտպանություն: 

«Դատախազությունը մատնանշում Է, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում»,- ասել Է Լիպցերը:

Քույրերի գործողությունների վերաորակման դեպքում նրանց քրեական հետապնդումը, ՌԴ Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածին համապատասխան, պետք Է դադարեցվի: 

Աղջիկները պնդում են, որ իրենց հայրը երկար ժամանակ նվաստացրել է իրենց, դա է ծայրահեղ քայլի դչդապատճառը։