Վեհափառը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

491419143-992950882960099-3895417819695206404-n-770x_

Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» հայրենաճանաչության ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով երիտասարդներին՝ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի երիտասարդ հայորդիները հնարավորություն են ստանում հաղորդ դառնալու հայրենի իրականությանը, ծանոթանալու հայ հոգևոր-մշակութային ժառանգությանը և բացահայտելու իրենց ինքնությունը՝ զորացնելով իրենց ազգային ոգին ու գիտակցությունը։

Վերջում Նորին Սրբությունը երիտասարդներին պատգամեց ապրել աղոթական կյանքով, ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետ՝ հորդորելով յուրաքանչյուրին ակտիվորեն ներգրավվել ազգային կյանքի մեջ և օգտակարություն բերել ինչպես իրենց երկրում առկա համայնքներին, այնպես էլ՝ հայրենիքի առաջընթացին:

--00—ՅՄ