ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Այսօր՝ փետրարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Պ.-ն իր վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայով Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ ընթանալիս՝ Շահումյան բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, և գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդ Աշոտ Պ.-ին և ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Ս.-ին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն վերջիններս հայտնել են, որ իրենք չեն տուժել ու հրաժարվել են հիվանդանոց մեկնել:
--00—ՅՄ