Իրա անունը մահ ա, եկած օրվանից մեռնում են ու մեռնում. քաղաքացիները Փաշինյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20 , 24News

Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի հաղորդագրություն են տարածել, որում ասվում էր, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ աննախադեպ է, որ Ադրբեջանի հետ կարողացել են որևէ հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել:

24News-ը մայրաքաղաքում հարցում է իրականացրել՝ պարզելու, թե ի՞նչ դիրքորոշում ունեն քաղաքացիները նշված հարցի վերաբերյալ:

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը նշեց. «Իրա անունը մահ ա, եկած օրվանից մեռնում են ու մեռնում»:

Մեկ այլ քաղաքացի էլ դեմ արտահայտվեց զորքերի հետքաշմանը ու սահմանապահների տեղակայմանը. «Քո սահմանին կարող ա՞ Շվեյցարիան կամ Գերմանիան են կանգնած, որ  անձնագիրը միայն պետք ա ստուգվի, դու էլ սահմանապահ ես տեղակայում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մանուկյան

 --00—ԼՀ