ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
WhoScored վիճակագրական կայքը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների լավագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը։
Ըստ WhoScored-ի՝ լավագույն տրանսֆերը Քոուլ Պալմերի տեղափոխություն է (Մանչեսթեր Սիթիից Չելսի)։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Ժերեմի Դոկուն, ում «Մանչեսթեր Սիթին» գնել է «Ռենից», երրորդում՝ «Վեսթ Հեմից» «Արսենալ» տեղափոխված Դեկլան Ռայսը:
Լավագույն տասնյակում են նաև Ջեյմս Մեդիսոնը (Տոտենհեմ), Մոհամեդ Կուդուսը (Վեսթ Հեմ), Ալեքսիս ՄաքԱլիստերը (Լիվերպուլ), Ռոս Բարքլին (Լութոն Թաուն), Ջեյմս Ուարդ-Փրոուսը (Վեսթ Հեմ) , Նիկոլաս Ջեքսոնը (Չելսի) և Կայ Հավերցը (Արսենալ)։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ