ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Անահիտ Մուրադյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Մելինե Հարությունյանը:
Այս տարիքային խմբի առաջնությունը մասնակիցների քիչ քանակի պատճառով անցկացվեց 7 խաղափուլով։ Մնացած տարիքային խմբերի առաջնությունները կավարտվեն ապրիլի 21-ին:
--00—ՍՊ