Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1135171

Հայ-ռուսական համալսարանում (Սլավոնական համալսարան) ահաբեկչության վերաբերյալ ահազանգ է ստացվել, որը ստուգվել է օպերատիվ խմբի կողմից, ինչի արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։  Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։   

ՆԳՆ-ից հավելեցին, որ  կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ահազանգ է եղել համալսարանի շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին։

--00—ՅՄ