Չկա որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Կովկասի խաղաղության հաստատման հարցում

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ամն

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը մեկնաբանել է Արցախից ռուսական խաղաղապահ զորակազմի վաղաժամկետ դուրսբերումը՝ նշելով, թե դա ցուցանիշ է, որ Ռուսաստանը անվստահելի դաշնակից է։ 

Պետդեպից հայտարարել են, որ ԱՄՆ-ն եռակողմ համաձայնագրի կողմ չի եղել, ըստ որի 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտվել են, և տարածաշրջան են մտցվել ռուսական զորքեր․

«Մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց կտար, որ ռուս զինվորականները ներդրումներ են ունեցել Հարավային Կովկասի ավելի խաղաղ և կայուն տարածաշրջան լինելու համար, և Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն այս աշնանը դրա վկայությունն էին։

Սա ևս մեկ օրինակ է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից կամ գործընկեր չէ», - նշել է նա։

Պատելը ասել է, թե Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու ջանքերին և պատրաստ է նպաստելու այդ գործընթացի առաջմղմանը: 

--00—ՍՊ