«Գործակալների մասին» օրենքի ընդունմանը ոչինչ չի խոչընդոտի. Վրաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ff

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում անդրադարձել է «գործակալների մասին օրենքի» առաջին ընթերցմամբ ընդունմանը՝ ընդգծելով, թե ոչինչ չի կարող խոչընդոտել օրենքի ընդունմանը։

«Ոչինչ չի կարող խոչընդոտել պետական ​​ինքնիշխանության պաշտպանությանը և, համապատասխանաբար, օրենքի վերջնական ընդունմանը։ Դեպի Եվրոպա՝ արժանապատվությամբ, թափանցիկությամբ և ինքնիշխանությամբ: Սա է մեր կարգախոսը և մեր ոգին: Մենք հավատում ենք, որ կարող ենք դառնալ Եվրամիության անդամ միայն արժանապատվությամբ, թափանցիկությամբ և ինքնիշխանությամբ։ Այնպես որ, արժանապատվորեն դեպի Եվրոպա»,- ասել է Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով, «Վրաստանի ինքնիշխանությունը մարտահրավերներ ունի բազմաթիվ այլ ուղղություններով». «Ես միտումնավոր ձեռնպահ կմնամ հստակեցնելուց, թե ինչ նկատի ունեմ սրանով»։ Ըստ նրա՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ տարբեր կողմերից պետական ​​ինքնիշխանության պաշտպանությունն ապահովելու համար»:

Վարչապետի խոսքով, «այս օրենքի ընդունումը կպաշտպանի Վրաստանը ուկրաինացումից»: Կառավարության ղեկավարն ասել է, որ թափանցիկությունը հավասարապես վերաբերում է բոլորին՝ թշնամուն և բարեկամին, այդ թվում և՛ լավ, և՛ վատ սուբյեկտներին։ Կոբախիձեն քննադատել է ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները:

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ, դահլիճում վիճաբանության ու ծեծկռտուքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները այսպես են որակել տեղի ունեցածը. «Դավաճանները փակվել են դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»:

Աղբյուրը՝ Aliq.ge

--00—ՍՊ