Անօրինական միգրանտներ ուղարկելու հարցի վերաբերյալ ՄԲ-ի հետ որևէ բովանդակային բանակցություն չկա․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

գ

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է The Times-ում միգրանտներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ Միացյալ Թագավորության բանակցությունների մասին տվյալների արտահոսքի մասին հրապարակմանը.

«Հայաստանը և Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն կոնկրետ հրապարակման մեջ (The Times) բարձրացված հարցի վերաբերյալ որևէ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել», - SputnikԱրմենիային ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Տեղեկացրել էինք, որ Միացյալ Թագավորությունը բանակցություններ է վարում Հայաստանի, Կոտ դ' Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ նշված երկրներ անօրինական միգրանտներ ուղարկելու շուրջ: Նախատեսվում է օգտագործել սխեմա, որը նման է այն սխեմային, որով պայմանավորվել են միգրանտներին ուղարկել Ռուանդ։ Այս մասին հաղորդում էր The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը: Հայկական կողմի հետ բանակցությունները սկսվել էին դեռևս 2023թ. սեպտեմբերին, սակայն առաջընթաց դեռևս չի գրանցվել։

 

--00—ԱՊ