Ֆրանսիայի դեսպանը Սյունիքում է․ քննարկվել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

photo_2024-04-11_17-55-05

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել Սյունիք այցի համար ու կարևորել Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև ֆրանսիական տարբեր կառույցների հետ մարզի համագործակցությունը։

ըհռդհգ

Հանդիման ընթացքում կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի, Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև ապակենտրոնացված համագործակցության, տարածաշրջանի անվտանգային իրավիճակի ու այլ հարցերի մասին, քննարկել տնտեսական, կրթական, առողջապահական ու մյուս ուղղություններով առաջիկայում նախատեսվող փոխգործակցությունը։

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում  Ֆրանսիայի դեսպանը նաև այցելել են «Սյունիք» օդանավակայան։

տֆգւյտգ

Օլիվիե Դըկոտինյին այստեղ ծանոթացել է օդանավակայանի ենթակառուցվածքներին,  թռիչքուղուն, շրջել տարածքում ու տեսել ուղևորների սպասարկման պայմանները, տեխնիկական հագեցվածությունը, տեղեկացել միջազգային թռիչքներ իրականացնելու հնարավորության մասին և հայտնել, որ տպավորված է տեսածից։

--00—ՅՄ