Նիկոլը հիմա էլ Արևմուտքի գումարն է ուզում գռփել, նա կոռուպցիոն հանցագործ է, փող չպետք է տան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Նիկոլը սրիկայաբար պարտակեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հիմա գնացել է Արևմուտքից փող է ուզում։ Խրտվիլակ ղեկավար ունեցող երկրին պետք է ոչինչ չտային, նա կոռուպցիոն հանցագործ է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Բրյուսելում այսօր կայացած հանդիպմանն ու ՀՀ-ին հատկացված աջակցությանը։ 

«Ամեն մարդու 100 դոլար տվեցին, այդ գումարների հետ հույսեր կապելը մանկամտություն է, լակոտավճարներով, պարգևավճարներով կգռփեն, Նիկոլն իր շրջապատող մարդկանց սրիկայախումբ է դարձրել։ Բրյուսելյան հանդիպումը ողջունում եմ, Արևմուտքից Ալիևին շառաչյուն ապտակներ տվեցին, ասացին ՝ ձենդ կտրի, ինչ անում ենք, լավ ենք անում»,- նշեց Հայրիկյանը։  

Հայրիկյանի համոզմամբ, ընդդիմությունը պետք է միանա իրեն և միասին պայքարեն Փաշինյանի հեռացման և բանտարկելու հարցում․ «Փաշինյանին պետք է դատենք, մեծագույն իրավախախտ, կոռուպցիոն հանցագործ է, ովքեր միանան ինձ, աշխարհին ցույց կտանք, որ նա հայ ժողովրդի հետ կապ չունի։ Նիկոլը, եթե բանտ չտարվի, մենք ապագա չունենք»։  

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հերմինե Միքայելյան