ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին:
Միջազգային ֆեդերացիայում Հայաստանի հայտը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«2023- թ. ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն էր հայտնել տեղի ունեցածի առիթով, և սա պատճառ էր, որ մենք չստանանք 2024-ի աշխարհի առաջնությունը, ինչը մեծ հարված էր մեր սպորտին: Բայց ամիսներ տևած մեր հետևողական աշխատանքի արդյունքում այդ խնդիրն էլ կարող ենք համարել լուծված»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում:
Հիշեցնենք՝ 2023 թվականի ապրիլին Երևանում կայացած ԱԱ-ի բացման ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը բեմահարթակի վրա այրել էր Ադրբեջանի դրոշը: Դրանից հետո Ադրբեջանի պատվիրակները լքեցին մրցաշարն ու հեռացան Հայաստանից:
--00—ՅՄ