Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

սատմ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Սարգսյանների Եղնիկ» ՍՊԸ-ում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ճամբարակ)։ Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

--00—ԼՀ