Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին կատակել է ռումբի մասին․ նա պարզապես նյարդայնացած էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ֆ

Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին հայտարարել է ռումբի մասին, քանի որ իրեն նյարդայնացրել է բորտուղեկցորդուհու հեռախոսային խոսակցությունը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

«Ռումբի մասին ահազանգը կեղծ էր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Կինը դժգոհ էր, որ երբ մարդիկ բարձրանում էին, բորտուղեկցորդուհին հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ։ Հերիք է խոսես, թե չէ ուսապարկիս ռումբը բաց կթողնեմ»,- ասել է նա, մանրամասնում են ԶԼՄ-ները։ Անձնակազմը ոստիկանություն է կանչել։ Ուղևորուհուն ձերբակալել են և այժմ հարցաքննում են։

--00—ՍՊ