Իրանը 20 մլրդ դոլարի բնական գազի արդյունահանման պայմանագրեր է կնքել հայրենական ընկերությունների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ի

Իրանում տեղական ընկերությունների հետ կնքվել է բնական գազի արդյունահանման ոլորտում խոշոր պայմանագիր, որը վերաբերում է Պարսից ծոցի Հարավային Փարս կոչվող  գազի հանքավայրում ճնշման բարձրացմամբ արդյունահանման ծավալները մեծացնելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես հայտնում է IRNA-ն՝ պայմանագիրը ստորագրվել է իրանական ընկերությունների և կապալառուների մասնակցությամբ՝ 20 միլիարդ դոլարի ներդրումով, իսկ պլանի իրականացմամբ երկիրը կվաստակի ավելի քան 900 միլիարդ դոլար:

Ըստ աղբյուրի՝ Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Մոհսեն Խոջաստեհը հայտարարել է, որ  սա  Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենամեծ իրադարձությունն է՝ կապված կայուն էներգետիկ անվտանգության ապահովման հետ:

Լրատվամիջոցը նշում է, որ 2023 թվականի օգոստոսի 28-ին Իրանը վերսկսել է գազի արդյունահանումը Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ հանգույցից՝ 22 տարվա ընդմիջումից հետո, ինչը  ըստ իշխանությունների, պայմանավորված էր  ֆրանսիական Total էներգետիկ հսկայի և այլ օտարերկրյա կապալառուների նախագծի ձախողմամբ:

--00—ԼՀ