ԱՄՆ-ը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Capture

ԱՄՆ-ն օդային ճանապարհով Գազայի հատված մարդասիրական օգնություն է հասցրել՝ բնակիչներին տրամադրելով 23 հազար շիշ ջուր և ավելի քան 41,4 հազար պարենային փաթեթ, հաղորդում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:

Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու որոշումն ավելի վաղ կայացրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա նշել է, որ Գազային մատակարարումների ներկա ծավալը բավարար չէ։ Բացի նման գործողություններից, ԱՄՆ-ը նաև նավահանգիստ կկառուցի Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար, համապատասխան պլանը չի ենթադրում ամերիկացի զինվորականների ներկայություն այնտեղ, վստահեցրել է ԱՄՆ ղեկավարը։

Ինչպես նշվում է, մարդասիրական ակցիան տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մարտի 9-ին, Գազայի ժամանակով 14.18-ին: Հրամանատարությունը հայտնում է, որ «ավելի քան 41,4 հազար միավոր սնունդ և 23 հազար շիշ ջուր» նետվել է Գազայի հյուսիսային հատված։

--00—ՅՄ