Հունաստանը, Կիպրոսը և Ֆրանսիան վետո են դրել թուրքական հարվածային ԱԹՍ-ների գնման վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

photo_2024-02-21_14-26-26

Հունաստանը, Կիպրոսը և Ֆրանսիան հրաժարվել են ֆինանսավորել թուրքական արտադրության հարվածային TB2 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և արկերի գնումը:

Նշվում է, որ դրանք պետք է գնվեին եվրոպական ֆոնդերով և ուղարկվեին Ուկրաինա:

Հունական «Kathimerini» թերթի հաղորդմամբ՝ նախորդ շաբաթասկզբին տեղի ունեցած Եվրոպական միության (ԵՄ) քաղաքականության և անվտանգության կոմիտեի ժողովի ընթացքում 3 երկիր վետո է այդ գործարքի իրականացման վրա:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ