Սուբվենցիոն ծրագրերով ռեկորդային ցուցանիշով ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել․Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

1130088

Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի Հայաստանում ասֆալտապատվել է 210 կիլոմետր, սալարկվել՝ 30 կիլոմետր ճանապարհ։ «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որպես կանոն, ամենամեծ թվով հայտերը ստանում է ճանապարհաշինության վերաբերյալ։

«Դա մի պարզ բացատրություն ունի․ մեր համայնքներում ներհամայնքային ճանապարհների վիճակը բավականին վատ է։  Թեև մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, բայց, այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան»,-պարզաբանեց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ ասֆալտապատված և սալարկված հատվածներում գտնվող  համայնքներում փոփոխությունները  բնակիչների համար էական նշանակություն ունեն՝ սոցիալ-տնտեսական և կենսապայմանների վրա դրական ազդեցությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ