Էրդողանը շնորհավորել է Ալիևին, հույս հայտնել, թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր կստորագրվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

ff

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ վերընտրվելու կապակցությամբ։

«Հարգելի պարոն Նախագահ, սիրելի եղբայր։Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ եմ փոխանցում անկեղծ շնորհավորանքներս՝ հինգերորդ անգամ Ադրբեջանի  նախագահի պաշտոնում հաջող ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Էրդողանը։ 

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Էրդողանը նաև հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ Կողմերը վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամության, եղբայրության և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր ոլորտներում։

Թուրքիայի նախագահը Ալիևին ասել է, թե իբր նրա վերընտրվելը «մեծ ձեռքբերում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից»․ «Հույս ունեմ, որ որպես հաղթական առաջնորդ, Հայաստանի հետ բանակցություններում կհանգեք խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - նշել է Էրդողանը:
--00—ՍՊ