Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

լ.

Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, նամակ է հղել լրատվամիջոցներին եղբոր մահվան գործի վերաբերյալ, որը, իր բնորոշմամբ, 14 տարի անց չի բացահայտվել։ Այն ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։ Այս մասին հայտնում է hetq.am-ը։

ՀՀ կառավարությունը 14 տարում առավելագույնն արեց՝ եղբորս՝ ՀՀ ԶՈՒ լեյտենանտ Արտակ-Հովհաննես Նազարյանի մահվան հանգամանքները եւ դրա մեղավորներին կոծկելու համար և հասավ հաջողության։ Ցավալիորեն, դա տեղի ունեցավ ոչ առանց իմ պայքարի որոշ նախկին համախոհների։ 

Հիշեցնեմ՝ Արտակ Նազարյանը սպանվել էր Տավուշի սահմանային դիրքում՝ ադրբեջանական երեք հենակետերի տեսադաշտում՝ 2010 թվականի հուլիսի վերջին։ Բեմադրվել էր ինքնասպանություն, բայց մահվան գործիքի վրա չէին հայտնաբերվել լեյտենանտի մատնահետքերը, գլխարկը անշարժ եւ անբիծ էր մնացել կրակոցից հետո, տեղում հայտնաբերված պարկուճի փոխարեն հետաքննվել էր այլ համարի պարկուճ, իսկ ձեռքն արհեստականորեն փայտացել էր ինքնաձիգի վրա՝ փոխանակ կրակոցի արդյունքում կողքի ընկներ։ Կեղծվել էր ինքնասպանության գրություն և ի հայտ բերվել մահից միայն 14 օր հետո։ Քրեական գործի սցենարը գծվել էր վկաներին ապօրինի ազատազրկելու եւ բռնությունների գնով։ 

Գործի քննության այս եւ այլ բազմաթիվ խախտումներ անտեսվել էին ներպետական դատարաններում եւ ուշադրության արժանացել Եվրոպական դատարանում, որը 2022թ․ նոյեմբերի 8-ին գործով վճիռ կայացրեց՝ արձանագրելով պետության կողմից Արտակ Նազարյանի կյանքի իրավունքի եւ արդար դատաքննության իրավունքի խախտումները։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ