Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

ֆֆ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

--00—ՍՊ