Արթիկում, Թալինում, Սիսիանում, Գորիսում, Գավառում տեղ-տեղ մերկասառույց է․ իրավիճակը՝ ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

գգ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․ «Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»։ 

--00--ՍՊ