Ադրբեջանի ռազմարդյունաբերության «Արազ» գործարանում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

ադ

Բաքվից 100 կմ հեռավորության վրա գտնվող Շիրվանի շրջանում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեպքի վայր են մեկնել բազմաթիվ շտապօգնության մեքենաներ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել գործարանի արտադրամասերից մեկում՝ մուրճի 120 մմ ականանետի արկի հարվածի հետևանքով։

--00—ԼՀ