Ադրբեջանի Աղսուի ու Շեմահինի շրջանների անտառներում կրկին հրդեհներ են բռնկվել

 ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 7,  24News

հրդեհ

Ադրբեջանի Աղսուի ու Շեմահինի շրջաններում անտառային հատվածներում կրկին հրդեհներ են բռնկվել: Այս մասին հայտնում է Minval.az-ը: Երկու օր առաջ բռնկված հրդեհները երեկ մարվել էին, սակայն լեռնային հատվածից փչող քամին օրվա երկրորդ կեսին կրկին բռնկել է այն: 

Հրդեհաշիջման աշխատանքներ են տեղի ունենում, որոնց ներգրավվել է ԱԻՆ անձնակազմն ու հրշեջ ծառայության տեխնիկան:

--00--ԱԹ