Թշնամին գիշերով փորձել է հրդեհել Ծղուկ, Սառնակունք գյուղերի հարակից տարածքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր միջադեպեր հրահրել սահմանի տարբեր հատվածներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը:

«Ադրբեջանական կողմը գիշերային ժամերին օրեր առաջ փորձել է հրդեհել Ծղուկ, Սառնակունք գյուղերի ուղղությամբ(գյուղերի տարածքում չէ, այլ ուղղությամբ, բուն բնակավայրերը մոտ 10կմ հեռու են միջադեպի վայրից), արոտավայրերի հարակից տարածքները, մերոնք կարողացել են կանխել տարածումը, տուժածներ չենք ունեցել»,- գրել է նա։

--00--ԱԹ