Գալուզինը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասի և Ուկրաինայի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

գա.

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ զրուցակիցները  քննարկել են Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը։

«Հաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ խաղաղության և կայունության ամրապնդման, առաջին հերթին Հարավային Կովկասում»,- տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից:

 --00—ԼՀ