Արարատ Միրզոյանը ՀՀ դեսպանների հետ քննարկել է խաղաղության օրակարգը և իրավիճակը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

l-0x110wh-2021x1178z-0.3889

Հունվարի 20-21-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերի միկրոբլոգում:

Նախարարի ելույթին հաջորդել է քննարկում` Հարավային Կովկասում առկա իրավիճակի, խաղաղության օրակարգին, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, ՀՀ երկկողմ ու բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային թեմաներով:

--00—ՅՄ