Հայտնի են Ուկրաինայում զոհված ավելի քան 41 հազար ռուս զինվորների անունները. BBC

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 13, 24News

բբ

Հաստատվել է Ուկրաինայում ավելի քան 41 հազար ռուս զինվորի մահը, www.azatutyun.am-ի փոխանցմամբ, հաղորդում է BBC-ին՝ նշելով, որ Mediazona-ի և կամավորների խմբի հետ համատեղ ուսումնասիրությամբ պարզել են Ուկրաինա ներխուժումից ի վեր սպանված 41 հազար 731 ռուս զինվորականների անունները։

Նրանք այս տվյալները ստացել են՝ ուսումնասիրելով բաց աղբյուրները։

Լրագրողները նշում են, որ 2024 թվականի հունվարի 12-ի դրությամբ ռազմաճակատում մահացած ավելի քան 41 հազար զինվորականներից 7 հազար 717-ը եղել են բանտարկյալներ, 5 հազար 5-ը՝ մոբիլիզացվածներ։

Լրագրողները պարզել են նաև, որ 2023-ի ապրիլից 2024-ի հունվար ընկած ժամանակահատվածում մահացած պայմանագրային զինծառայողներից 48-ը 2004 թվականի ծնվածներ են, 5-ը՝ 2005-ի:

Պետդուման անցած գարնանը հավանություն տվեց օրենսդրության փոփոխություններին՝ թույլատրելով 18 տարեկաններին 2023-ի ապրիլից պայմանագրեր կնքել Պաշտպանության նախարարության հետ։ Նախագահի հրամանագրի համաձայն՝ նրանք այլևս չեն կարողանա խզել պայմանագիրը մինչև Ուկրաինայի հետ պատերազմի ավարտը։

BBC-ին, վկայակոչելով քննիչներին, հաղորդում է, որ 18-ամյա ժամկետային զինծառայողներն ուկրաինական պատերազմում զոհվում են ռազմաճակատ ժամանելու առաջին իսկ օրերին։

--00--ԼՀ