Կրակոցներ՝ Երևանում. բերման է ենթարկվել գիշերային ակումբի սեփականատերը, հայտնաբերվել են պարկուճներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Capture

Հունվարի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունու փողոցի 6 հասցեում գործող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու բաժի պետի օպերատիվ գծով տեղակալը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ