Միլանի ղեկավարությունը որոշել է չհեռացնել Պիոլիին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

stefano-pioli-ac-milan-2019-20_ars83n72rtoc1blxxcszpbh3i

Միլանի ղեկավարությունը որոշել է առայժմ չհեռացնել Ստեֆանո Պիոլիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Sky Sport Italia-ն։

Նշվում է, որ երեկ երեկոյան ակումբի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, եւ որոշվել է մասնագետին եւս մեկ հնարավորություն տալ։

Ա Սերիայի 17-րդ տուրից հետո «Միլանը» 33 միավորով 3-րդն է։

--00—ՅՄ