Սա դրական քայլ է․ Իրանից արձագանքել են Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

6576da70c69c66576da70c69c717022879846576da70c69c46576da70c69c5

Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին։

Նա նշել է, որ Իրանը սա դրական քայլ է համարում. «Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղությանը: Կայուն խաղաղության հասնելը պահանջում է խաղաղության ամրապնդում և տարածաշրջանի երկրների միջև վստահության մթնոլորտ:

Մենք հուսով ենք, որ այս միջոցները կհանգեցնեն երկու կողմերի միջև խաղաղության և կայունության:

Իրանի Հանրապետությունը պատրաստ է օգնել երկու երկրներին՝ հանուն խաղաղության և անվտանգության»։

--00—ՅՄ