«Հունաստանը Թուրքիայի թշնամին չէ»․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

photo_2023-12-06_16-38-52

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել հունական «Kathimerini» թերթին։ Խոսել է թուրք-հունական հարաբերությունների մասին՝ նշելով․ «Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս, բարեկամս, եթե դուք մեզ չսպառնաք, մենք էլ ձեզ չենք սպառնա։ Եկեք ամրապնդենք մեր երկու երկրների միջև վստահությունը», փոխանցում է Ermenihaber.am-ը։

Էրդողանը, հիշատակելով նախկինում Հունաստանին ուղղված «մի գիշեր հանկարծակի կգանք» արտահայտությանը, նշել է, որ խոսքը  վերաբերում է Թուրքիայի անվտնագությանը սպառնացող տարրերին։

Նշելով, որ Հունաստանը Թուրքիայի թշնամին չէ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է․ «Մենք հարևաններ ենք, հարևաններ կմնանք և պետք է փոխադարձաբար հարգենք միմյանց իրավունքներն ու կենսական շահերը։ Հույն ժողովուրդը, ում հետ մենք ապրել ենք դարեր շարունակ, լավ գիտի, թե որքան ջերմ ենք, երբ ձեռք ենք մեկնում»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ