Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

համ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ երկկողմ բանակցությունների ընթացքում ստորագրել է միակողմանի պատժամիջոցներին հակազդելու համաձայնագիր, գրում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթի պաշտոնական անվանումն է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակագիրը միակողմանի հարկադրանքի միջոցների հակազդման, մեղմացման և փոխհատուցման ուղիների և միջոցների մասին:

Բանակցությունները կայացել են մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման շրջանակում։

 --00—ԼՀ