Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ 2 հոդվածով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

աց

Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ երկու հոդվածով:

Այս մասին 24news-ին տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու մի քանի անդամների միջև առաջացած տարաձայնության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդ կերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

Վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելու կամ բռնի այլ գործողություններ կատարելու հատկանիշներով»,-մանրամասնել է խոսնակը։

--00—ԼՀ