Եվրո-2024-ի հանդիպման մեկնարկից առաջ Ադրբեջանի օրհներգի փոխարեն հնչել է Շվեդիայի օրհներգը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

gjjnn

Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիայի և Ադրբեջանի հավաքականների հանդիպման մեկնարկից առաջ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի օրհներգի փոխարեն հնչել է Շվեդիայի օրհներգը։ Դրանից հետո կազմակերպիչները ուղղել են սխալը։

--00—ՅՄ