Շվեդիայի դեսպանը հյուրընկալել է Հայաստանում փաստահավաք առաքելությամբ գտնվող ԵՄ-ից պաշտոնյաների

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

շվ

Երեկ Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը հյուրընկալել է Հայաստանում փաստահավաք առաքելությամբ գտնվող ԵՄ-ից պաշտոնյաների։ Բրյուսելյան պատվիրակության այցի հիմնական նպատակը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանն առավել խորապես ծանոթանալն էր՝ հաշվի առնելով դրա մանդատի երկարացումը։ Այդ մասին ասված է Երևանում Շվեդիայի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«ԵՄ առաքելությանը Հայաստանում հանձնարարված է դիտարկել և զեկուցել տեղի իրավիճակը՝ նպաստելով հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը, ինչն էլ, իր հերթին կխթանի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների և, հնարավորության դեպքում, վերջիններիս իշխանությունների միջև վստահության ամրապնդումը։ ԵՄ առաքելությունը տեղակայված է Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ մի քանի մարզերում։ Դրա գործունեությունը տարածվում է Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով՝ ներառյալ Նախիջևանի հատվածը»,- նշված է գրառման մեջ։

--00—ԼՀ