Օկուպացված Ստեփանակերտում Ալիևը հայտարարել է, որ իր երկրին նոր պատերազմ պետք չէ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

photo_2023-11-08_17-15-57

Մեզ նոր պատերազմ պետք չէ, մենք հասանք նրան, ինչին ձգտում էինք, վերականգնեցինք միջազգային իրավունքը, վերականգնեցինք պատմական արդարությունը, վերականգնեցինք մեր ազգային արժանապատվությունը, «թշնամուն ցույց տվեցինք իր տեղը»։ Այս մասին օկուպացված Ստեփանակերտում ռազմական շքերթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը՝ դիմելով Ադրբեջանի զինված ուժերին հայտարարել է, որ լուծել են բոլոր խնդիրները, բայց միևնույն ժամանակ, բանակաշինության հարցերը լինելու են առաջնահերթություն․ «Թող սա իմանան բոլորը և թող ոչ ոք չմոռանա»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը։

--00—ՅՄ