Մեկնարկել է Հայաստան - Ուելս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

դ

 

Այսօրվանից մեկնարկել է ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի նոյեմբերի 18-ին կայանալիք Հայաստան - Ուելս հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս:

Տոմսերի արժեքներն են.

- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ

- Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ

- Արևմտյան տրիբունա՝ 10000 և 16000 դրամ

--00--ՍՊ