ՌԴ-ն հումանիտար բեռի 1000 փաթեթ է պատրաստել Արցախից բռնի տեղահանվածների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Screenshot_18

Հայաստանում «Ռուսական տունը» և ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի հազար փաթեթ են պատրաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։

«Մարդասիրական օգնությունը ներառում է 500 մթերային փաթեթ, որոնց մեջ ներառված են շաքար, մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, կարագ, թխվածքաբլիթներ, և 500 փաթեթ, որոնց մեջ կան անձնական հիգիենայի միջոցներ և կենցաղային քիմիական նյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մեկ անձի համար նախատեսված փաթեթը կշռում է մոտ 12 կգ:

--00—ՅՄ