Արմենն այսօրվա դատական նիստին փաստերով ոչնչացրեց իշխանությանն ու նրա հանցակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

դ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարությանը․

«Թե բա` «եթե դուք մտածում եք, թե ավելի շատ եք մտածում զոհվածների մասին, քան դատարանը...»

Արմեն Աշոտյանի գործով դատավորն է դեմքի լուրջ արտահայտությամբ նման ձևակերպում հնչեցնում:

Դուք ե՞ք հայրենիքի պաշտպանների կամ մեր հերոս նահատակների մասին մտածում` ասեք ինչպե՞ս` նրանց ծնողներին կալանավորելո՞վ, դատելո՞վ, թե՞ ճնշման այլ ձևերով:

Դուք ու ձեր նմանները ո՞նց կարող եք մեր հերոսներին հարգել, եթե փաշինյանական գործիքի դեր եք ստանձնել ու ձեր որոշումներով դավաճան իշխանությանն եք սպասարկում:

Արմենն այսօրվա դատական նիստին փաստերով ոչնչացրեց իշխանությանն ու նրա հանցակիցներին, ևս մեկ անգամ հիմնավորելով, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը բացառապես քաղաքական բնույթ է կրում»,- գրել է պատգամավորը։

--00—ՍՊ