Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ՌԴ-ից հեռանալու միտում ունի. Ռյաբկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

4bsnf96c85c3a81j5w4_800c450.thumb_

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը Ռուսաստանից հեռանալու ընդհանուր միտման մի մասն է: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այս քայլը, ցավոք, տեղավորվում է վերջին շրջանում ձևավորված միտման մեջ, Երևանի կողմից մենք ավելի ու ավելի շատ ցուցադրական քայլեր ենք տեսնում՝ ուղղված Ռուսաստանից հեռու մնալուն»,- ասել է նա։

--00—ՅՄ